Ժան Կլոդ-Յունկերը Եվրոպական խորհրդարանում ներկայացրեց ԵՄ վիճակի մասին տարեկան զեկույցը

Ժան Կլոդ-Յունկերը Եվրոպական խորհրդարանում ներկայացրեց ԵՄ վիճակի մասին տարեկան զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ-Յունկներն այսօր Եվրոպական խորհրդարանում արդեն 4-րդ անգամ ներկայացրեց Միության մասին տարեկան իր զեկույցը՝ մատնանշելով Եվրամիության գալիք 12 ամիսների օրակարգը։

Euronews-ն առանձնացրել է Յունկերի ելույթի 11 հիմնական կետերը։

1. Խաղաղություն. Եվրոպական միությունը խաղաղություն բերեց մայրցամաքին, «եկեք առավել մեծ հարգանք ցուցաբերենք Եվրոպական միությանը»։
2. Տնտեսություն. Եվրոպան դուրս է եկել տնտեսական ճգնաժամից ու այժմ հետևողականորեն աճում է՝ 2014թ.-ից ի վեր ստեղծելով 12մլն աշխատատեղ։
3. Առևտուր.Եվրոպան հանդես է գալիս որպես բազմազգային կառույց ու կմնա բաց մայրցամաք, եթե անգամ նրա գործընկերներն ընտրեն այլ ճանապարհ։
4. Ներգաղթ. «Եվրոպան պետք է մնա հանդուրժող, բաց մայրցամաք։ Եվրոպան երբեք չի դառնա ամրոց, որը դեմ է շրջվում աշխարհին, հատկապես աշխարհի տառապող հատվածին։
5. Չափանիշներ. Եվրոպան պետք է շարունակի գլոբալ չափանիշներ սահմանել, հատկապես նոր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպիսին է արհեստական ինտելեկտը։
6. Բրեքսիթ. Եմ-ն հարգում է, բայց նաև ցավում Մեծ Բրիտանիայի որոշման համար ու Բրիտանիայի կառավարությանը խնդրում հասկանալ, որ միությունից դուրս նա չի կարող օգտվել նույն արտոնություններից, իչպես ներսում։ Եվրոպան մշտապես համերաշխություն կցուցաբերիԻռլանդիայի հետ՝ Բրիտանիայի հետ սահմանային խնդրի հետ կապված։ Բրիտանիան մշտապես կլինի սերտ գործընկեր քաղաքական, տնտեսական ու անվտանգության առումով։
7. Եվրո. Եվրոն հաջողություն էր, սակայն նախագիծը պետք է առավել ամրապնդի իր դիրքերը որպես միջազգային արժույթ։ Եվրոն պետք է դառնա ակտիվ գործիք ինքնիշխան Եվրոպայի համար։
8. Արտաքին քաղաքականություն. ԵՄ երկրներն այլևս չպետք է կարողանան վետո կիրառեն միության արտաքին քաղաքականության նկատմամբ։ Յունկերն առաջարկում է որոշ հարցերում ընտրել մեծամասնության քվերակությունը։
9. Աջ ծայրահեղականություն. Եվրոպան պետք է «ՈՉ» ասի «անառողջ ազգայնականությանը» ու «ԱՅՈ»՝ լուսավոր հայրենասիրությանը։ «Հայրենասիրությունը առաքինություն է, չստուգված ազգայնականությունը լի է թույնով ու խաբեությամբ»։
10. Աֆրիկա.Եվրոպան պետք է դադարի Աֆրիկայի հետ իր հարաբերությունները դիտել որպես դոնոր-ստացող գործընկերություն։
11. Այլ միջոցառումներ.Երկրները պետք է որոշեն՝ արդյոք ցանկանում են շարունակել ամառային-ձմեռային ժամերի փոփոխությունը, թե մնալ անփոփոխ ժամային գոտում։ Ընկերությունները պետք է վճարեն հարկերը որտեղ նրանք ունենում են եկամուտ։ Եվրոպական հանձնաժողովը պետք է պարտավորեցնի ինտերնետային ընկերություններին հեռացնել ահաբեկչական պրոպագանդան 1 ժամվա ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում