ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակութան ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 12-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում