Պուտինը Կիմ Չեն Ընին հրավիրել է Ռուսաստան
12/09/2018 15:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է Ռուսաստան այցելել ցանկացած ժամանակ: Այդ մասին Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք նրան հրավիրում ենք, այնպես որ ցանկացած հարմար ժամանակ նա կարող է այցելել», – ասել է Պուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Փհենյանում հանդիպում է անցկացրել ԿԺԴՀ ղեկավարի հետ, որի ժամանակ նրան է փոխանցել Պուտինի ուղերձը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում