Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում