AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանը պատմեց, թե ինչի արդյունքում է Խաչատուրովի նկատմամբ կիրառվել գրավով ազատ արձակելու որոշում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից մանրամասն ներկայացրեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ ինչպես է կայացվել գրավի դիմաց ազատ արձակելու որոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին, Փաշինյանը նախ ներկայացրեց մինչ դատարանում Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդության քննությունը տեղի ունեցած իրադարձությունները:

«Այդ ժամանակ ես գտնվում էի Սանկտ Պետերբուրգում, մասնակցում էի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` Շվեյցարիայում: Երբ պարոն Խաչատուրովի փաստաբանների կողմից ազդակ է գնացել, որ նրան մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից մեզ ազդակներ են եկել, որոնք ուղղվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենին: ԱԱԾ տնօրենը տարբեր մեր գործընկերներից զանգ է ստացել հարցադրումներով, թե ի՞նչ է կատարվում: ԱԱԾ տնօրենը դրանից հետո զանգել է ինձ, ասել է այսպիսի պրոցես կա, ես հիմա տարբեր ահազանգեր եմ ստանում: Դրանից հետո ես զանգել եմ Հատուկ քննչական ծառայության պետին և հարցրել եմ` արդյոք Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին որոշում կա՞: Նա հաստատել է: Ես հետաքրքրվել եմ սկզբունքի մասին, որ օրենքը պետք է կիրառվի, գործերը պետք է բացահայտվեն, որևէ գործի առաջ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի: Երբ ՀՔԾ պետը հավաստիացրել է, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, որ ինքն ամեն ինչ հիմնավորում է, ես նրան ասել եմ հետևյալը` հասկանում եմ, որ այս իրավիճակը բավականին մեծ արձագանք է ստանալու, բայց, քանի որ մեր պայմանավորվածությունն ավելի կարևոր է, ես ինձ վրա կվերցնեմ այն քաղաքական և աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որպեսզի դուք չմտածեք, թե վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո ասել, թե այն, ինչ պայմանավորվել ենք, ուժի մեջ չէ»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց` դրանից հետո շարունակել է կրկին զանգեր ստանալ ԱԱԾ տնօրենից, ով իրեն փոխանցել է, որ ինքը Շվեյցարիայում է, Հայաստանում անկայուն վիճակ է, պետք է ինչ-որ բան ձեռնարկել: «Ես նրան ասել եմ, որ եթե քննչական մարմինը որոշել է, որ, քննության շահերից ելնելով, պիտի կալանավորեն, այո, պետք է կալանավորեն, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ քրեական գործերի առաջ քաղաքական խոչընդոտներ չպետք է լինեն: Նա ինձ 10 անգամ զանգել է, ասել է, որ տարբեր տեղերից ազդակներ կան, բայց ինձ համար կարևոր է, որ մեր աշխատանքի հիմքում դրված սկզբունքը կիրառվի` եթե անհրաժեշտ է կալանավորել, ուրեմն պետք է կալանավորվի: Դրանից հետո ստացել եմ զանգեր կրկին ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն է ահազանգ դրել, տարբեր բաներ են ասում, ընդհուպ՝ ասում են, որ գործը ջուր է, տակը բան չկա: Ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ` ասում են ահազանգ կա, ասում են, որ գործը պինդ չի, ինքն ասել է՝ գիտեք` մենք քննչական մարմին ենք, մենք փողոցից եկած չենք, որ այդ մասշտաբի մարդկանց ուղղակի ուղարկենք կալանավորման»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արդեն հոգնել է իրավիճակներից, երբ տարբեր դատավորներ ցանկանում են իմանալ իր կարծիքը քրեական գործերի մասին: «Քանի անգամ կլինի, որ ուղիղ եթերով ստիպված լինեմ ասել` գործ չունեք ինձանից: Բայց այն դատավորը, ով ինձ զանգում ու ասում է՝ գիտես ինչ` այդ գործը ջուր է, հասկանո՞ւմ եք՝ ինքն ինչ է անում. ինքն ամբողջ պատասխանատվությունը փորձում է դնել ինձ վրա: Եթե ես ասեմ՝ ջուր է, ինքը կազատի, հետո կասի վարչապետն ասաց՝ ազատի: Ասեմ, չէ, ջուր չի, պինդ է, կասի՝ վարչապետն ասաց բռնի: Ու ես այդ իրավիճակում տվեցի ամենաչեզոք պատասխանը: Ասել եմ, եթե պարզվի, որ ջուր է, և ՀՔԾ-ն բերել է այդ ջուր գործը, ուզում է կապի ձեզ վրա, ուրեմն ես միջոցներ պետք է ձեռնարկեմ ՀՔԾ-ին չորացնելու համար, իսկ եթե պարզվի, որ ձեր ասածն է ջուր, ուրեմն պիտի միջոցներ ձեռնարկեմ այդ սուտ ասող մարմնին չորացնել` դրա համար օգտագործելով իրավական և սահմանադրական բոլոր լծակները: Անընդհատ զանգեր եմ ստացել, դրանից հետո ես ասել եմ, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին շտապ տեղյակ պահեն, որ նման իրավիճակ է: Այդ ընթացքում հիմնականում կապի մեջ եմ եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ: Ես այդ ջրի և չորացնելու մոդելը դրել եմ խոսակցության հիմքում, որից հետո, երբ գործընթացներն արդեն գնացել էին, ես պաշտոնական միջնորդություն եմ ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է` ես միջնորդեմ, որպեսզի Խաչատուրովի խափանման միջոց ընտրվի ոչ թե կալանքը, այլ խափանման ուրիշ միջոց: Դա պաշտոնական դիվանագիտական միջնորդություն էր, որը ժամանակի սղության պատճառով թղթի վրա ձևակերպված չէր: Դրանից հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին և ասել եմ, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից կա այսպիսի միջնորդություն, և, եթե նրանք միջնորդում են, ես էլ կարող եմ ինձ թույլ տալ այդ միջնորդության, հնարավորության դեպքում, այդ տարբերակը քննարկել: Դրանից հետո տեղյակ եմ պահել ԱԱԾ տնօրենին, որպեսզի ինքն էլ տեղյակ լինի, որ նման միջնորդություն կա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` ստացվում է, որ երբ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, քննչական կոմիտեն, հարկայինը որևէ մեկի դեմ քրեական գործ են հարուցում կամ ձերբակալություն իրականացնում, այդ ամենի քաղաքական պատասխանատվությունն ընկնում է երկրի ղեկավարի վրա: «Եվ ես երեկ ասացի, այո, ես այդ ամենի քաղաքական պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Վարչապետն այդ է ասել, եթե հիմքեր ունեք կալանավորելու, ապա պիտի կալանավորեք, ես ինքս ինձ թույլ չեմ տվել միջնորդել, երբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների անունից եղել է միջնորդություն, ես էլ իմ կողմից միացել եմ այդ միջնորդությանը և այն փոխանցել եմ ՀՔԾ պետին: Ես ուզում եմ ասել հետևյալը. ես կարծում եմ, որ սա աշխատելու ճիշտ սկզբունք է, որովհետև բոլորին էլ չձերբակալելու և չկալանավորելու միջոց կա: Բայց ես մի բան ասեմ օրինակ՝ եղել է դեպք, երբ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել, անձը կալանավորվել է, և քննությունը շատ մեծ քայլերով առաջ է գնացել: Երբ մարդը կալանքից ազատվել է, մարդիկ սկսել են ցուցմունք չտալ, նույնիսկ սկսել են գալ, հրաժարվել տված ցուցմունքներից: Կալանավորումն էլ խափանման միջոց է, այդ թվում` մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությանը, որը տարածվել էր համացանցում`Փաշինյանն ընդգծեց, որ այդ ձայնագրության մեջ որևէ արտառոց բան չկա:

 

Լրահոս
«Ժամանակ». Արմավիր ՔԿՀ պետին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել «Հրապարակ». Նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք «Ժամանակ». Արմավիրի մարզպետի և քաղաքապետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ «Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի եղբոր որդիները մեծարանքի երեկո են կազմակերպել Փաշինյանի մանկության ընկերոջ համար «Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 25 Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Արցախում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Դոնալդ Թրամփ. Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրք ոստիկաններն արգելել են Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դավիթ Սանասարյանն իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի նախաքննության ավարտին Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ ԱԳՆ. Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Ծիծեռնակաբերդի տարածքում ողջ օրը կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Արցախի նախագահի ուղերձը «Փաստ». Իշխանության «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել «Հրապարակ». «Իմ անմիջական ղեկավարը վարչապետն է» «Ժամանակ». Տեսչություններին հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն փորձված հարկատուների հետ «Հրապարակ». Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Արշալույս գյուղի գյուղապետը «Ժամանակ». Փաշինյան-Ծառուկյան հակասություններն ավելի են խորանում Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների առջև. ՀՀ նախագահի ուղերձը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 24 Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ Ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan