AM | RU
USD
EUR
RUB

Իրանի շուրջ գործարքի մասնակիցները նախարարական հանդիպում կանցկացնեն ՄԱԿ- ի ԳԱ-ի շրջանակում

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի մասնակիցները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Իրանը, սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում նախարարական հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության դվանագիտական մի աղբյուր: «Հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 24-ին,- իրազեկել է գործակալության զրուցակիցը:- Դրան նաեւ կմասնակցի եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին»: Ինչպես սպասվում է, հանդիպմանը կշարունակվի գործարքի պահպանման ուղիների որոնման քննարկումը դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց եւ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

Լրահոս
«Փաստ». Դժգոհությունները գնալով շատանում են «Ժամանակ». Ինչ է կարգադրել Ռոզա Ծառուկյանը Իվետա Տոնոյանին «Ժամանակ». ՍԴ-ում քննարկում են Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցը «Փաստ». Հանձնարարվել է չբացակայել քաղաքից «Հրապարակ». Արդարդատության նախարարի առաջին գործը փոխնախարարին գործից ազատելն է եղել «Ժողովուրդ». ՊՆ-ում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել «Հրապարակ». Հորը և որդուն պաշտոնանկ են արել «Փաստ». Սահմանադրության փոփոխությունների նպատակով անցկացվելիք հանրաքվեի հարցը կբերվի հանրային օրակարգ «Հրապարակ». Մակունցն «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարում է արձակուրդին կարդալ Ստամբուլյան կոնվենցիան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 24 Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամության հաստատումը Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք. ԱԱԾ ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է Բոդրումում ջրասույզ է եղել ապօրինի միգրանտներ տեղափոխող նավը Արարատյան Հայրապետական թեմն արձագանքում է ասորական եկեղեցու վերաբերյալ բաց նամակին Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Հալեպի թաղամասերի գնդակողծման հետևանքով 7 մարդ է մահացել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը ՀՀ քաղաքացիների համար կհեշտացվի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը Իրանը հսկում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերը Պարսից ծոցի շրջանում Հունաստանը աչք չի փակելու Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գրիգորյանի և Ամիրյանի գործով դատական նիստը Մարությանին այսօր հիշեցրել են նախընտրական խոստումը Սինանյանի առաջին այցը ցույց տվեց, որ այն, ինչի համար սփյուռքի նախարարությանը քննադատում էին, անհրաժեշտություն էր. Հերմինե Մխիթարյան Իրանում երկրշարժ է տեղի ունեցել Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է լարված Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքի խախտման մեջ «Իրատես». Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել «Հրապարակ». ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների նպատակը անցանկալի կադրերից ազատվելն է «Փաստ». Չքնաղ գետում մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել, պատճառները ամբողջությամբ բացահայտված չեն «Հրապարակ». Որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանք­ների 0,25 տոկոսի գանձումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 23 Կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին ԲԴԽ-ն կասեցրել է Նախշուն Տավարացյանի լիազորությունները Չավուշօղլուն հայտնել է պատժամիջոցների կիրառման դեպքում Թուրքիայի հակահարվածի մասին Արմեն Գասպարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային բաժնի պետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan