Ամեն մի քաղաքացու պառկեցնելուց, պատին դեմ տալուց ոստիկանությունը հաճույք չի ստանում. Վալերիյ Օսիպյան

Ամեն մի քաղաքացու պառկեցնելուց, պատին դեմ տալուց ոստիկանությունը հաճույք չի ստանում. Վալերիյ Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Չի կարող վարչապետի հանձնարարականը ոստիկանությունը կամ ոստիկանապետը ուշ կատարի, այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ռեյդեր անելու մասին հանձնարարականին։

«Ցանկացած հանձնարարական վարչապետից կատարվում է անհապաղ», – ասաց նա։

Վ. Օսիպյանը նշեց, որ արդյունքներ կան, բայց ամեն ինչ չէ, որ պետք է լուսաբանվի։

«Այդ գործընթացը մշտապես շարունակվում է, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք ենթակա չեն հրապարակման, մենք ստուգում ենք այդ ամենի օրինական լինելը», – ասաց ՀՀ ոստիկանապետը։

Վալերի Օսիպյանն ասաց, որ նման գործընթաց ոստիկանությունը մշտապես է իրականացրել։

«Ոստիկանությունը հաճույք չի ստանում ամեն մի քաղաքացու պառկեցնելուց, դեմ տալուց պատին, դա օրինական գործընթաց է ու պայմանավորված է նրանով, որ տվյալ անձանց մոտ լինում են զենքեր, ու դա ստուգել է պետք՝ օրինական է զենքը, թե ոչ», – ընդգծեց ՀՀ ոստիկանապետը՝ նշելով, որ զինված քաղաքացին մշտապես վտանգ է ներկայացնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում