Ուկրաինան եւ ԵՄ-ն ֆինանսական օգնության ծրագիր են ստորագրել 1 մլրդ եվրոյի չափով

Ուկրաինան եւ ԵՄ-ն ֆինանսական օգնության ծրագիր են ստորագրել 1 մլրդ եվրոյի չափով

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան եւ Եվրամիությունը ստորագրել են երկրին 1 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու չորրորդ ծրագիրը. հուշագրի ստորագրման հեռարձակումն իրականացրել են ուկրաինական հեռուստաալիքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հենց նոր մենք ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր եւ Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ վարկային համաձայնագիր Ուկրաինային ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության չորրորդ ծրագրի վերաբերյալ:

Ուկրաինային մակրոֆինանսական օգնության չորրորդ ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում իմ նախորդ քաղաքական պայմանավորվածությունների գործնական արդյունքն է: ԵՄ-ն Ուկրաինային մակրոֆինանսական օգնություն է տրամադրում 2014 թվականից»,– հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը ներկա է եղել համաձայնագրի ստորագրմանը:

Ուկրաինայի համար 1,8 մլրդ եվրո ֆինանսավորման ծավալով նախորդ նմանօրինակ ծրագրին հավանություն է տրվել 2015 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում