«Ժառանգություն»-ը քարոզարշավը շարունակել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

«Ժառանգություն»-ը քարոզարշավը շարունակել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության համամասնական ցուցակի անդամները քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շրջայց են կատարում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Րաֆֆի Հովհաննիսյանը շրջայցի ընթացքում շփվեց քաղաքացիների հետ, լսեց նրանց խնդիրներն ու խոստացավ ընտրվելու դեպքում լուծում տալ դրանց: Բակերից մեկում Հովհաննիսյանը կարճ զրույց ունեցավ քաղաքացիների հետ: «Խնդրում եմ մանրամասն ծանոթացեք, ուսումնասիրեք բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը և ընտրեք նրան, ում ցանկանում եք, որովհետև սեպտեմբերի 23-ից հետո իշխանությունը ձերն է լինելու և հաշվետու է լինելու ձեր առջև»,- ասաց Հովհաննիսյանը, ինչից հետո լսեց նրանց հուզող հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում