Ռ. Քոչարյանի պաշտպանները կոչ են անում համարժեք իրավական գնահատականներ տալ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությանը

Ռ. Քոչարյանի պաշտպանները կոչ են անում համարժեք իրավական գնահատականներ տալ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մանրակրկիտ ուսումնասիրել են ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, թե կատարված ուսումնասիրությունները այժմ հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննության, ներառյալ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում թույլ են տրվել նրա իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ:

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են բոլոր պատկան մարմիններին՝ սույն հայտարարության մեջ մատնանշված փաստերին համարժեք իրավական գնահատականներ տալու և հետագայում նմանօրինակ իրավիճակները բացառելու կոչով»,- ասաց Ալումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում