Բրիտանիան մտադիր է հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը

Բրիտանիան մտադիր է հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Մեծ Բրիտանիան ձգտելու է Եվրամիության հետ համաձայնեցված պատժամիջոցների իրականացմանը՝ կապված քիմիական զենքի կիրառման հետ, նաև մտադիր է հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը։ Այս մասին հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Ալան Դանկանը, փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵՄ-ի կողմից հավանության արժանացած նոր փաթեթը ներառում է պատժամիջոցներ՝ կապված քիմիական զենքի կիրառման հետ։

Մենք կշարունակենք ձգտել դրա շուտափույթ իրականացմանը։ Մենք նաև կձգտենք ձեռք բերել նոր պատժամիջոցների իրավունք, որոնք ուղղված կլինեն կիբեռհարձակումների, մարդու իրավունքների լուրջ խախտումների դեմ, նաև կհասնենք Ռուսաստանի դեմ արդեն գործող պատժամիջոցների խստացմանը», – ասվում է փոխնախարարի՝ երկրի խորհրդարանին ուղղված նամակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում