ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայի կողմից C-400-ներ գնելը «մարտահրավեր» է որակել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայի կողմից C-400-ներ գնելը «մարտահրավեր» է որակել

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am:  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելը «դաշինքի համար մարտահրավեր է»։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԻԱ նովոստիին։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի համար կարևոր է զենքերի օպերացիոն համատեղելիությունը։

Նա նաև հավելել է, որ Անկարայում բազմաթիվ անգամներ քննարկել է զենիթահրթիռային համակարգերի թեման։

Սթոլթնբերգը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն և Թուրքիան կարող են լուծել այս հարցը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ի հեճուկս ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքների՝ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից C-400 համակարգեր գնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում