Թուրքիան մտադիր Է ամրապնդել իր դիրքերը Իդլիբի տարածաշրջանում. Էրդողան

Թուրքիան մտադիր Է ամրապնդել իր դիրքերը Իդլիբի տարածաշրջանում. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր Է շարունակել իր դիրքերի ամրապնդումը Սիրիայի Իդլիբի տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է սեպտեմբերի 17-ին օդանավում թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում՝ Ադրբեջանից վերադառնալուց հետո:

«Դա ճիշտ Է, որ մենք Իդլիբում ամրապնդում ենք մեր զինվորականների դիրքերը: Մենք չենք կարող թույլ տալ, որ այնտեղ թույլ տեղեր ունենանք, ուստի մենք կշարունակենք ուժեղացումը: Եթե մենք չուժեղացնենք մեր դիտորդական կետերը, ապա մեկ ուրիշը կարող Է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, ինչի հետեւանքով կարող են տուժել խաղաղ մարդիկ»,- Էրդողանի խոսքը մեջբերել Է Haber Turk թերթը: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ հրամանատարությունը զինվորականներ Է ուղարկել Իդլիբ, ինչպես նաեւ թուրքա-սիրիական սահման:

Ներկայում Թուրքիան 12 դիտորդական կետ ունի տարածաշրջանի սահմանի երկայնքով: Թուրք զինվորականների խնդիրների թվում Է հսկողությունը տարածաշրջանում հրադադարի ռեժիմի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում