AM | RU
USD
EUR
RUB

«168 Ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում, ինչպես կարձագանքի ՀԱՊԿ-ը. Փորձագետ

 

«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, ինչպես միշտ, և եթե դրա համար կան նպաստավոր պայմաններ, բնականաբար, հակառակորդները դրանից կօգտվեն: ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես տարբեր և որոշ դեպքերում հակասական հայտարարություններ և քայլեր է իրականացրել: Պաշտոնավարման սկզբում Փաշինյանը նշել էր, որ հակամարտության կողմ է ԼՂՀ-ն, որը պետք է ներգրավվի բանակցային գործընթացին, և, որ Հայաստանը կողմ չէ: Սակայն հետագա գործընթացը գնաց նախկին տրամաբանությամբ, քանի որ տեղի ունեցավ Մնացականյան-Մամեդյարով հանդիպում նախկին ձևաչափով: Երևում է, որ Փաշինյանը տարածաշրջանային սեփական անվտանգության քաղաքականության փնտրտուքի մեջ է դեռ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտու շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշել է, որ Ադրբեջանը կարող է փորձել օգտվել այն իրավիճակից, որը ստեղծվել է Հայաստանում հեղափոխությունից հետո և ներքին, և արտաքին ոլորտներում:

Ըստ նրա, սա Հայաստանի համար անցումային փուլ է, լի մի շարք մարտահրավերներով, քանի որ կան նաև արտաքին քաղաքական խնդիրներ: «ՀՀ նոր իշխանությունների առջև այսօր բազում խնդիրներ են ծառացել` ՀՀ ներքաղաքական կյանքը կայունացնելու առաջնահերթությունը և հեղափոխության հետևանքները քաղաքականապես կայացնելու անհրաժեշտությունը, որը պահանջում է արագ ներքին քաղաքական գործընթացներ: Սակայն, բնականաբար, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակ չի փոխվել, և կա հակամարտություն, որի շուրջ իրավիճակը զարգանում է, հակառակորդը գուցե փորձի օգտվել մի շարք հանգամանքներից»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պարտավորությունների ստուգմանն Ադրբեջանի կողմից, ապա, Տարասովի կարծիքով, ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ իր անդամ երկրի անվտանգության ոլորտում: Սակայն, ըստ նրա, ներկայումս ՀԱՊԿ-ի հեղինակությանը մեծ հարված է հասցվել, կան որոշակի խնդիրներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետապնդման հետ կապված, և դժվար է ասել, թե ՀԱՊԿ-ը կկարողանա՞ միասնաբար արձագանքել սահմանում տեղի ունեցող իրադարձություններին, եթե դիմում լինի Հայաստանի կողմից»:

Փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Լրահոս
«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan