Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը

Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբդուլհալիք Քուրդին, ով հայտնի է «Սինջարի ամիր» անվամբ, և նրա որդին՝ Մեհդի Քուրդին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Աբդուլհալիք Քուրդին եղել է Սինջարում (Իրաք) գործող ԻՊ ենթախմբերի պարագլուխը:

Ահաբեկիչների Թուրքիա անցնելու ժամանակահատվածի և պայմանների վերաբերյալ մանրամասներ չեն նշվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում