Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով

Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայում գործող Danske Bank-ի նախագահ Թոմաս Բորգեն սեպտեմբերի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բորգենի հրաժարական ներկայացնելու պատճառը եղել է Danske Bank-ի Էստոնիայում գործող մասնաճյուղի շուրջ սկանդալը:

«Ակնհայտ է, որ Էստոնիայում փողերի լվացման հնարավոր դեպքի հարցում Danske Bank-ը հավատարիմ չի մնացել իր ստանձնած պարտավորություններին»,-նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում