Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Ացուսի Տակացեին (նստավայրը ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ կցորդին և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Միաժամանակ նշվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը: Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ` առանձնացվել են ռազմական բժշկության, աղետների հետևանքների վերացման ժամանակ զինված ուժերի կողմից փրկարար ծառայությանը տրամադրվող աջակցության և այլ ուղղություններով փորձի փոխանակումը:

Դեսպան Յամադան իր հերթին նշել է պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ մոտ ապագայում մի շարք ուղղություններով առաջընթաց կարձանագրվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում