AM | RU
USD
EUR
RUB

Խորհրդարանի լուծարման հարցը չի կարող միանձնյա որոշվել. ԱԺ նախագահ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը ամիսը առնվազն երկու անգամ հանդիպելու ու տարբեր հարցեր քննարկելու համաձայնություն ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, ես միշտ կողմնակից եմ եղել ավելի հաճախ հանդիպել վարչապետի հետ: Մենք ունենք այդ համաձայնությունը, որ գոնե ամիսը երկու անգամ աշխատանքային հանդիպում ունենանք, որ քննարկենք մեր առջև դրված հարցերը, որոնց, որպես ղեկավարներ, պետք է պատասխանենք»,- նշեց Բաբլոյանը:

Խորհրդարանի նախագահն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հանրապետական կուսակցությունն այլևս չպետք է խոսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակահարմարությունից, նշեց, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն իրենց տեսակետները:

«Որպես ԱԺ նախագահ, գտնում եմ, որ տարբեր կուսակցություններ, տարբեր քաղաքական ուժեր կարող են ունենալ իրենց մոտեցումները ու համաձայնության կարող են գալ համատեղ քննարկումների արդյունքում: Այդ առումով մենք ստեղծել ենք բոլոր հնարավորությունները, աշխատանքային խմբեր են ստեղծված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ, որից հետո կարելի է անդրադառնալ այն հարցին, թե ինչպես շարունակել այդ գործընթացը»,- ընդգծեց Արա Բաբլոյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանի հնարավոր լուծարման հարցին, Բաբլոյանը նշեց, որ դա չի կարող լինել նույնիսկ իր միանձնյա որոշումը:

«Դա չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն: Դա պետք է լինի քաղաքական ուժերի քննարկման արդյունք: Եթե դրանք կգան միասնական համաձայնության, ապա այդ քայլին կգնանք: Խորհրդարանն ընտրված է լեգիտիմ ընտրություններով: Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանը գործում է, և ես, որպես խորհրդարանի ղեկավար, պետք է ապահովեմ դրա բնականոն գործունեությունը»,- շեշտեց Արա Բաբլոյանը:

 

Լրահոս
Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրացագետ. Իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ռուսաստանը պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի ցանկացած ընտրված վարչապետի հետ. Պուտին Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց. ՊԲ Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Երևանի մետրոպոլիտենը հորդորում է խուճապ չառաջացնել Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի կյանքում Շրի Լանկայի նախագահը երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է ևս մեկ ամսով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan