AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 27-րդ տարեդարձը:

27 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Հայաստանի ազգային տոնացույցի կարեւորագույն այս տոնի «հիմնադրմանը» նախորդել էր 1990 թվականի օգոստոսի 23-ը. երբ սկիզբ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացին: Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանի ժամանակ ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Հանրապետության խորհրդարանը դրանով ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։

Արդեն 27 տարի՝ Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները: Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է: ՀՀ տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը ՀՀ քաղաքացիության իրավունք ունի:

Երրորդ Հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2015 թ. նոյեմբերի 6-ին՝ դարձյալ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույնն է, նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի առաջին Հանրապետության /1918-1920 թ.թ./ զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի օրհներգը ևս Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությանը՝ Բարսեղ Կանաչյանը:

Սեպտեմբերի 21-ն ազգային հպարտության օր է. անկախ հայրենիք ունենալու հայ ժողովրդի դարավոր երազանքը 27 տարի է՝ իրականություն է:

Լրահոս
Իրանը 5 մլրդ դոլարի վարկ է խնդրում ՌԴ-ից Արծվաշենցիները դժգոհ են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքից Եթե էս հարցին էսօր լուծում չտվեցին, ես խոսք եմ տալիս, լրիվ երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության դեմը Վանաձորում ձյուն է տեղում Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրությունների օրը Զոհրաբ Մնացականյան. Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի Կյուրեղյան. Իշխանությունները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ից «Ես այսօր փակ եմ». Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը Արծվաշենցիներ. Որևէ բան չի փոխվել Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, թե ինչ երեսպաշտներ են եկել իշխանության. Կոնստանտին Տեր-Նակալյան Երևանյան տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ասուլիս՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ակցիաների, ոստիկանության գործողությունների և քաղաքապետարանի շուրջ ստեղծված թնջուկի մասին ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ վճիռներ է հրապարակել Գևորգ Լոռեցյանը ձերբակալված է. նրա կարգավիճակը հայտնի է ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իրանը գաղտնի հրթիռներ է տեղափոխում Իրաք Սպասվում են տեղումներ Չեմ բացառում, որ քրեական գործը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է. Գևորգ Պետրոսյան Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիաները՝ ուղիղ «Արմնյուզում» աշխատում են պրոֆեսիոնալ ու ժրաջան մարդիկ, և ես միանում եմ այս թիմին. Աբրահամ Գասպարյան Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Ռուսաստանը չի վերադառնա G7 Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել «Բամբասանքի» տեսանյութից հետո Թրամփը Թրյուդոյին անվանել է երկերեսանի՝ չեղարկելով համատեղ ասուլիսը Առաջին ընթերցմամբ ընդունվեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Հրաձգություն՝ ամերիկյան Պերլ Հարբեր ռազմական բազայում. Զոհեր ու վիրավորներ կան Խոստանում եմ, որ իմ երեխաները չեն ղեկավարի Բելառուսը․ Լուկաշենկո ԱԺ-ն չընդունեց Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու որոշումը Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 3 ժամ է տևել. մանրամասներ ԱԺ նիստը՝ ուղիղ «Ժողովուրդ». Օրենսդրության կոպիտ խախտմամբ հայ երեխա է որդեգրել աշխարհահռչակ իտալացի մրցավարը «Հրապարակ». Փաշինյանը հիմա էլ թալանչի անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը «Փաստ». Ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել «Հրապարակ». «Պատժեցինք՝ մեր նախկին տնօրենի՝ Վանեցյանի դեմ ավելորդ շատ էր խոսում» «Փաստ». Իշխանությունը պատրաստ է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հրաման տալ «Փաստ». Ինչո՞ւ են «ափերից» դուրս եկել իշխանությունները «Ժամանակ». Իմքայլական Թագուհի Ղազարյանի քույրը կարող է փոխարինել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն «Հրապարակ». Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը կկարճվի «Փաստ». Եթե բյուջեում փող կա, փողը խնդիր չէ, ո՞րն է «դռնեդուռ ընկած» փող հավաքելու իմաստը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan