Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 21-ին` անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ զինվորական կոչումներ շնորհեց: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանին էլ նախագահ Սարգսյանը շնորհեց գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում