AM | RU
USD
EUR
RUB

Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքային և մի շարք գյուղական համայնքներում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձը: Մարզկենտրոն Գավառ քաղաքում միջոցառումը մեկնարկեց զինվորական քայլերթով: Նվագախմբի երաժշտական հնչյունների ներքո Գավառի կենտրոնական հրապարակ մտան քաղաքի կրթական, մշակութային և մարզական հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ՝ Գավառից և հարակից համայնքներից: Տոնական քայլերթն ընդունեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

«Արդեն 27-րդ անգամ Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետության անցած կարճատև, բայց վայրիվերումներով լեցուն ուղին արժևորելուց առաջ կուզենայի, որ հիշենք ու արժանին մատուցենք Հայաստանի Առաջին Հանրապետությունը կերտողներին: Այսօր ես առանց երկմտելու հայտարարում եմ` դուք` հայրենիքում ապրողներդ եք մեր հանրապետության ամուր հիմքերը: Ապրելով և արարելով այստեղ` դուք մեր հանրապետությանը պարգևել եք այսօրվա զինվորին ու սպային, բժշկին ու ուսուցչին, ինժեներին ու գյուղատնտեսին, որոնք մեր պետության պաշտպաններն են և տնտեսության շարժիչ ուժը: Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առիթով:Այսօրվա տոնը ձեր նվաճումն է: Հավատացնում եմ` միասին մեկ առ մեկ անցյալում ենք թողնելու տարիներով չլուծված խնդիրները և շուտով տոնելու ենք նաև մեր մարզի տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտների նվաճումները: Հաղթանակ բոլորիս», - իր խոսքը եզրափակեց մարզպետը:

Անկախության տոնի առթիվ ներկաներին շնորհավորեց և օրհնանքի խոսք հնչեցրեց, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: Ընթերցվեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորանքի խոսքը:

Այնուհետև միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին: Տոնակատարության մասնակիցները դիտեցին «Անկախության սերունդ» և «Հայաստանը առաջին հանրապետության տարիներին» ցուցահանդեսները, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների սաների կողմից ցուցադրության ներկայացված ձեռքի աշխատանքները, Գավառի մարզադպրոցի սաների ցուցադրական ելույթները: Տոնական միջոցառումը շարունակվեց քաղաքի արվեստի և երաժշտական դպրոցների տարբեր խմբերի սաների գեղարվեստական կատարումներով: Տոնախմբության մասնակիցներին երաժտական կատարումներով ողջունեցին ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանը և գուսան Հայկազունը:
ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված մարզային տոնական միջոցառումը նախաձեռնել և իրականացրել էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը ,Գավառի քաղաքապետարանը և «Գեղարեգ» կրթամշակութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը:

Միջոցառումները մարզի համայնքներում կշարունակվեն մինչև ուշ երեկո և կեզրափակվեն տոնական հրավառությամբ:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին

Լրահոս
Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրացագետ. Իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ռուսաստանը պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի ցանկացած ընտրված վարչապետի հետ. Պուտին Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց. ՊԲ Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Երևանի մետրոպոլիտենը հորդորում է խուճապ չառաջացնել Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի կյանքում Շրի Լանկայի նախագահը երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է ևս մեկ ամսով Հայտնի է դարձել Վրաստանում անկարգությունների հետևանքով առաջին զոհի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan