AM | RU
USD
EUR
RUB

Մեզ մի փոքրիկ Ոսկե դար է պետք։ Թեկուզ` արծաթե

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ամբողջ օրս համակարգչի առջև անցկացրի։ Տոնի զգացողություն կա, տրամադրություն՝ ոչ։ Չգիտեմ ինչու եմ տխուր։ Լուրեր եմ կարդում, կարծես ամեն ինչ տեղն է։ Աշխարհի մեծերից ոչ ոք չի մոռացել շնորհավորել Հայաստանի նախագահին ու վարչապետին։ Երկրի ներսում էլ բազում տոնական միջոցառումներ են, ընդունելություններ, ուղերձներ և այլն։ Ճիշտ է իշխանությունն ու ընդդիմությունը էլի իարար վիրավորելու և միմյանցից նեղանալու առիթ գտան, բայց դա էլ է արդեն սովորական։ Մի խոսքով, ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի։ Բայց տոնական տրամադրություն, միևնույն է, չկա։

Պաշտոնական լրահոսին ծանոթանալուց հետո Facebook-ին անցա։ Այստեղ էլ են բոլորը իրար շնորհավորում։ Կայունություն, առաջընթաց ու խաղաղ երկնք մաղթում միմյանց։ Խաղաղ երկինք… Բան հիշեցի։

Մի քանի ամիս առաջ ավագ որդուս՝ Լևոնին, հարցրեցի, թե ինչ երազանք ունի, պատասխանեց, որ ուզում է ամեն ինչ հենց այսպես էլ մնա։ Անակնկալի եկա։ Հարցը հենց այնպես չէի տվել։ Շատ երեխաներ այդ հարցի համար ունեն անգիր սովորած պատասխաններ` խաղաղություն, կապույտ երկինք և այլն…

Հիմարություն։ Ի՞նչ ենք սովորեցնում մենք մեր երեխաներին։ Դատարկ բաներ ենք լցնում նրանց գլուխը, խաղաղություն երազող (թե՞ մուրացող) սերունդ դաստիարակում։ Չի կարելի։ Էտ անտերի մասին չեն երազում, վաստակում են։ Գիտեմ, որ շատերը կվիճեն հետս, բայց խաղաղասեր հասարակություն մեզ պետք չէ։ Ոչ էլ կարող ենք մեզ նման բան թույլ տալ։ Փոխարենը ռազմատենչ սերունդ է մեզ պետք։ Հարց լուծող։ Ու պետք չի դրանից վախենալ։

Ընդհանրապես, մենք քիչ ենք մտածում մեր գալիք սերնդների մասին։ Վերջին տարիներին Հայաստանում եղած բոլոր հասարակական-քաղաքական շարժումների միավորող ֆունդամենտալ գործոնը ներկա սերնդի շահն է եղել։ Իշխանափոխության կոչ լիներ, հեղափոխության փորձ, թե բարելավման ծրագիր` ամեն ինչ կապված է եղել այսօրվա խնդիրների ու հենց այսօր ավելի հարմար ապրելու մեր ցանկության հետ։ Հաջորդ սերնդի համար գրեթե ոչինչ չկա։ Որքան մտածում եմ, չեմ կարողանում գտնել այն արժեքների ճիշտ ձևակերպումը, որոնք մենք այնուամենայնիվ ունենք և որոնց վրա հենվելով` մեր երեխաները կկարողանան կառուցել արդեն հաջորդ սերնդի ապագան։

Մեզ մի փոքրիկ Ոսկե դար է պետք։ Թեկուզ` արծաթե։ Մի բան, որն առնվազը թույլ կտա ապահովել խորհրդային տարիների հայ մեծերի կապը հաջորդ սերնդի հետ։ Գոնե թե կամրջի դեր վերցնենք, եթե չի ստացվում հեռուն նայել, մեր սերնդի իրական ձեռքբերումները ճիշտ ձևակերպել և սիրուն փաթեթավորած հաջորդներին փոխանցել։

Միտքս խառն է շատ։ Մտածում եմ՝ համացանցից ստացված տեղեկատվության արդյունքն է։ Ու երևի լավ չէ, որ հենց այս օրն եմ այդքան փնտրտուքի մեջ։ Չէ՞ որ Անկախության տոնն է։ Պետք է, որ ամեն ինչ հստակ լիներ, որոշակի։ Հավանաբար այդ որոշակիության բացակայությունն է, որ գողացել է նաև տոնական տրանադրությունը։ Չգիտեմ։ Ամեն դեպքում, բանաձև ունեմ, որն օգնում է ինձ նման պահերին։ Ավագ ընկերս է սովորեցրել՝ Արթուր Մեսչյանը։ Հիշու՞մ եք իր՝ «Երբ իմաստազուրկ է լինում» երգը։ Շատ լավն է։ Վերջում հիանալի բառեր կան.

Անիմաստության խորտակվող իմ նավը
նորից փրկության ափին է զարնվում,
երբ վերարկույով քնած զավակներս
մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում:

Նրանց աչքերի առկայծող լույսերը
ոգուս սառույցի կեղևն են փշրում,
անկարողության պոկում կապանքները,
և կյանքս նորից իմաստավորում:

Երգը հրապարակեմ, վայելեք։ Ի դեպ, ընկերներիցս շատերը նեղվել են, որ Մեսչյանը Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայկ Մարությանի թեկնածությունն է պաշտպանել։ Նրանց եմ ուզում դիմել։ Տղերք, երևի դա էլ այդպես պետք է լիներ։ Որ խորն եմ նայում, մտածում եմ, որ դա էլ է ճիշտ։ Շնորհավոր Անկախության տոնը, ախպերներ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

P.S. Տեքստը գրեցի, հասկացա, որ տրամադրությունս արդեն տոնական է։ Տարօրինակ է։

Լրահոս
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցիների նկատմամբ. Շախմատի 44-րդ օլիմպիադա Բերձորի և Աղավնոյի բնակիչների տարհանման աշխատանքները սկսվել են. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում Վարչապետ Փաշինյանի հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք. Էդողան Հայաստան - Ադրբեջան․ Հովհաննիսյանը հաղթեց Աբասովին Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ Մինչ մենք հրաժեշտ ենք տալիս Բերձորին, օրակարգում հայկական այլ բնակավայրերի հարցն է քննարկվում Ուխտավորները Դադիվանք չեն կարողանում գնալ, ադրբեջանցիները չեն թույլատրում. Տեր Հովհաննես Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով «Իսլամական ջիհադի» թևը հայտնել Է 12 հրամանատարների և ակտիվիստների մահվան մասին. Al Jazeera Հնդկաստանում մեկնարկել են Շախմատի Հայաստանի և Ադրբեջանի ընտրանիների միջև հանդիպումները Երևանում կինը հայտնել է, որ հարևանուհին ավազակային հարձակմամբ հափշտակել է իր ավելն ու «սավոկը» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում․ 5 վիրավորներից մեկը հղի կին է Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ «Մարիամս ծնվեց»․ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը թոռնիկ է ունեցել Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին». Դավիթ Շահնազարյան Սպանություն՝ Երևանում. 48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․․․ Դավիթ Տոնոյան Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել. Yerevan.Today ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել Չինաստանի բանակը հայտնել է Թայվանի շրջանում զինավարժանքները երկարաձգելու մասին Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլինի՝ Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող Արշալույս Վռամի Հովհաննիսյանը Բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, այդ թվում՝ երեխա Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը Ժողովուրդն ուզում է պայքարի, բայց մնում է մեն մենակ, անտեր թուրքական բանակի դեմ. Աղավնոյի գյուղապետ Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել Աղավնոյում երեխաներն իրար հրաժեշտ են տալիս Երկու օրում զոհվել է ուկրաինացի 630 զինծառայող Ռուսական ԶՈւ-ն ոչնչացրել է ՆԱՏՕ-ի ռազմապահեստը ԱԻՆ-ը հրդեհի պատճառով տարհանում է Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի բնակիչներին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ մահացածի որդին իրեն մարմնական վնասվածք է պատճառել Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում զինծառայող է վիրավորվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan