AM | RU
USD
EUR
RUB

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am:  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումների օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սեպտեմբերի 20-ի թիվ 151 Լ հրամանով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների պետերին մասնավորապես հանձնարարվել է՝

- արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումը ընտրական հանցագործությունների քննության գործերով վերապատրաստված քննիչների մասնակցությամբ:

- նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին։

- սեպտեմբերի 23-ին իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ծառայողների 100%-ի ներգրավմամբ՝ միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների համար հնարավորություն ընձեռելով որպես ընտրող մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։

Աշխատանքային խումբը կհամակարգի ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Ա.Մելիքյանը։

Հրամանով հանձնարարվել է նաև ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝ կազմակերպել ընտրությունների քվեարկության, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների քննարկման ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը՝ ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Պողոսյանին:

Լրահոս
Քաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն ՀՀ շրջանների զգալի մասում առաջիկա շաբաթ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում Տաշիր քազաքում վագոն-տնակ է այրվել Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին Բակո Սահակյանն Ասկերանում և Մարտակերտում ծանոթացել է մի շարք ծրագրերի իրականացման հետ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային կառույցները նույնպես քննադատեն Ադրբեջանի այդ գործելաոճը Տիգրան Ուրիխանյանը հայտնել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն «Ժողովուրդ». Հրահանգվել է լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպումների ժամանակ իրազեկել «Հրապարակ». Մարզպետը դուրս է եկել ԲՀԿ-ական պատգամավորի դեմ Խրամատներից դուրս գալու ժամանակը «Հրապարակ». Թեժ քննարկում՝ Վահե Գրիգորյանի և ԲՀԿ պատգամավորների միջև «Ժամանակ». Զոհ՝ Վաշինգտոնի հանդիպումից առաջ «Հրապարակ». Հերթական սադրանքը՝ հանդիպումից առաջ «Փաստ». ՀՅԴ-ն ակտիվանում է. հանրահավաքներ՝ ոչ, բայց մեծ ֆորում կլինի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 15 Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. Արցախի ԱԳՆ Վարչապետ Փաշինյանը և Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Փաշինյանն ու Եվրոպան, կարծես թե, սկսել են հասկանալ միմյանց. փորձագետ Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին Աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ. Ծառուկյան Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից Իրանից Հայաստան թմրամիջոց բերող երիտասարդները ձերբակալվել են Հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին Ադրբեջանի գործողությունները խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին. ԱԳՆ հայտարարություն Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Խաղարկվում է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմս «Հրապարակ». Տնտեսագիտական համալսարանի դասախոսները դիմել են դատարան «Փաստ». Լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում «Հրապարակ». ՔԿ-ն որոշել է ԲՀԿ առաջնորդին բերման ենթարկել «Իրատես». «Նոր» Հայաստանում ազգականին պաշտոն տալը «սուրբ գործ է»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan