Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը

Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ԱՄՆ-ին չի հաջողվի «իրականացնել երազանքը» և իրանական նավթը դուրս մղել աշխարհի շուկաներից: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որի խոսքը մեջբերել է Shana իրանական գործակալությունը, հայտնում է ТАСС-ը:

«Միջնաժամկետ հեռանկարում դա հնարավոր չէ: Բայց ԱՄՆ-ը կարճաժամկետ հեռանկարի պլան ունի՝ նպատակ ունենալով Իրանից նավթի արտահանումը զրոյի հասցնել թեկուզև մեկ ամսով: Այդ երազանքը երբեք չի իրականանա», – ասել է Զանգանեն:

Նա նաև նշել է, որ նավթի գները նվազեցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՕՊԷՔ-ին ուղղված պահանջը դրական արձագանք չի գտել սեպտեմբերի 23-ին Ալժիրում կայացած հանդիպմանը: Զանգանեի խոսքով՝ ալժիրյան հանդիպման մասնակիցները նավթի արդյունահանումն ավելացնելու անհրաժեշտություն չեն տեսել: Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը

Հետևեք մեզ նաև Telegram-ում