Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը

Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 18-ից 20-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Բելառուսի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությունը՝ ԲՀ ԶՈՒ թիկունքի պետի՝ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալ, գնդապետ Սերգեյ Շիշովի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի թիվս մի շարք հանդիպումների՝ բելառուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Ավետիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի ամենօրյա գործունեության ընթացքում բնակշահագործման կազմակերպմանը, ռազմական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների ընթացիկ ու կապիտալ նորոգմանը և դաշտային պայմաններում կոմունալ շահագործման ծառայությունների կազմակերպմանն ու գույքային ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում