Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն

Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ոստիկանության Զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Լևոն Երանոսյանը կանչվել է հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու համար»,- տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

ՀՔԾ-ից նշեցին, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում