Մերկելը ներկա չի լինի Էրդողանի այցի կապակցությամբ նախատեսված պաշտոնական ընդունելությանը

Մերկելը ներկա չի լինի Էրդողանի այցի կապակցությամբ նախատեսված պաշտոնական ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա չի լինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցի կապակցությամբ նախատեսված պաշտոնական ընդունելությանը: Էրդողանի այցը նախատեսված է սեպտեմբերի վերջին, գրում է Spiegel-ը` հղում անելով կառավարության աղբյուրին, փոխանցում է РИА Новости-ն:

Հաղորդվում է, որ ընդունելությունը, որը կազմակերպում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն Էրդողանի այցի կապակցությամբ, տեղի է ունենալու իր նստավայրում: Նախագահը նման ընդունելություններ կազմակերպում է բոլոր պաշտոնական դեմքերի համար: Այս անգամ սպասվում է, որ ընդունելությանը ներկա կլինի 100-ից ավելի հյուր: Էրդողանի պատվին նախատեսված միջոցառումը դարձել է վեճի պատճառ, գրում է Spiegel-ը:

Պարբերականը նշում է, որ դժվար է ասել, թե արդյոք Մերկելի քայլը կարելի է համարել քաղաքական ժեստ: Ամեն անգամ Անգելա Մերկելը նման ընդունելությանը մասնակցելու հրավեր ստանում է, սակայն, վերջին անգամ ներկա է եղել 2015 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկորդի այցելության ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում