Իրանում Ահվազի ահաբեկչության գործով 22 մարդ է ձերբակալվել

Իրանում Ահվազի ահաբեկչության գործով 22 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իրանի իշխանությունները հայտարարել են Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ մասնակցություն ունեցող 22 անձի ձերբակալության մասին: Այս մասին հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Իրանի հետախուզության նախարարությանը:

Բացահայտվել է նաև 5 ահաբեկչից բաղկացած խմբավորում, որոնք ևս կապ ունեին ողբերգության հետ: Նրանց մոտից առգրավվել է մեծ թվով զինամթերք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում