AM | RU
USD
EUR
RUB

Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 24-25-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպումը, որին ներկա է եղել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Արեւելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Բելառուսի խորհրդարանների, ինչպես նաեւ Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչներ:

Քննարկվել են անդամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցության ընդլայնմանը, փորձի փոխանակմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված նախաձեռնություններին, տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում խորհրդարանական համագործակցության առաջմղմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ հանդիպումը լավագույն հնարավորություն է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների համար՝ մտքերի փոխանակման, կապերի ամրապնդման եւ փորձի փոխանակման տեսանկյունից: Նրա համոզմամբ՝ այն իր նպաստը կբերի ժողովրդավարական գործընթացների զարգացմանը: Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է նաեւ «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները, տեղեկացրել, որ կա արդյունավետ համագործակցություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) ու Գերմանիայի Բունդեսթագի հետ: Վրաստանի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ այդ ուղղությամբ բարեկամ երկրների խորհրդարանների հետ արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:

Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն, ողջունելով հյուրերին, վստահություն է հայտնել, որ աշխատանքային նման ձեւաչափը կնպաստի անդամ պետությունների խորհրդարանների համագործակցության խթանմանը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի գլխավոր քարտուղարի տեղակալ Ուլրիխ Շյոլերը նշել է, որ իրենք աջակցում են տարածաշրջանի երկրներում մի շարք ծրագրերի իրականացմանը: Նա կարեւորել է քաղաքական երկխոսությունն անդամ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների միջեւ՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպումն իր հերթին կհանգեցնի տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը:

Վրաստանում Գերմանիայի դեսպանության Հարավային Կովկասի համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Դանիել Հաասն անդրադարձել է հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման գործընթացներին՝ այս հարցում Արեւելյան գործընկերության մի շարք երկրների շարքում վկայակոչելով նաեւ Հայաստանի օրինակը:

Ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի երկարատեւ համագործակցության հնարավորություններին, մեր երկրի խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:

Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը հաստատում է կողմերի՝ համագործակցելու ու փորձի փոխանակման ցանց ստեղծելու պատրաստակամությունը: Որոշվել են նաեւ հաջորդ հանդիպումների ձեւաչափերը, տեղը, քննարկվող թեմաները:

 

Լրահոս
Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան Սորոսի «օգնությունը» Հայաստանին՝ անցումային արդարադատությամբ Միհրան Հակոբյան. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին թույլ չի տալիս կայանալ Դավիթ Բալայանը դատարան մուտքին խոչընդոտելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել «Սվիտալ-Սիկ» սա է մեր մեսիջը. Արթուր Դանիելյան «Այդպիսի բան մի՛ արեք». Freedom House-ի ծրագրերի տնօրենը դատապարտել է Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչը Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը ԲՀԿ-ն Փաշինյանին հորդորում է չեղարկել իր կոչը Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել «Հայաստանը օկուպացիայի տակ է». Ակցիա Եվրամիության գրասենյակի դիմաց (Տեսանյութ, լուսանկարներ) Երևանում կայծակի հետևանքով տրոլեյբուս է այրվել Ի՞նչ է կատարվում դատարանների դիմաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վախենում են խոստովանեն իրենց մասնակցությունը Սահմանադրական դատարանի մոտ իրավիճակը լարված է Ահազանգ․ խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել դատարանների ապակիները. Ռուբեն Մելիքյան Դատավոր Բալայանն ընկել է պատուհանից ՈւՂԻՂ․ Երևանում արգելափակում են դատարանների շենքերը Սա պատերազմ է մեր պետականության դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 20 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan