Ռուսական ավիաընկերությունները սկսել են ուղևորների «սև ցուցակներ» կազմել

Ռուսական ավիաընկերությունները սկսել են ուղևորների «սև ցուցակներ» կազմել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ռուսական ավիափոխադրողները «սև ցուցակներ» կազմելու և դրանցում ընդգրկված անձանց մեկ տարով փոխադրումներ իրականացնելու հարցում մերժելու իրավունք են ստացել, փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք, ցավոք, «սև ցուցակ» ենք բացել: Այժմ դրանում ներառված է 3 ուղևոր՝ երկուսը դեբոշ են սարքել Մոսկվա-Ալմաթի չվերթի ժամանակ, որոշում է կայացվել նրանց նկատմամբ վարչական պատիժ կիրառել: Նրանք արդեն չեն կարողանա մեզ հետ թռչել մեկ տարի»,- ասել է «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը:

Երրորդ ուղևորը, բացի Մոսկվա-Ուֆա չվերթի ժամանակ դեբոշ կազմակերպելուց, նաև վիրավորել է անձնակազմին:

Օրենքի համաձայն՝ «սև ցուցակում» կարելի է հայտնվել օդանավի հրամանատարի հրահանգները չկատարելու, խուլիգանության և օդանավի անվտանգ շահագործմանը սպառնացող գործողությունների համար: Օդանավի հրամանատարը պարտավոր է գրանցել խախտումը և խուլիգանին փոխանցել ծանուցման պատճենը, այնուհետև դատարանը պետք է որոշում կայացնի քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչից հետո ավիափոխադրողն իրավունք ունի 30 օրվա ընթացքում անձին ընդգրկել ցուցակում:

Մեկ տարի անց խուլիգանը կկարողանա կրկին տոմսեր գնալ թռիչքների համար, բացի այդ, նա իրավունք ունի դատարանում բողոքարկել ավիափոխադրողի որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում