Պուտինը վաղը կհանդիպի Ալիևի հետ

Պուտինը վաղը կհանդիպի Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին Դուշամբեում, և Բաքվում, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Վաղը երեկոյան նախագահն արդեն կլինի Դուշանբեում և կմասնակցի ոչ պաշտոնական ճաշին, իսկ մյուս օրը կկայանան ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի շրջանակում բոլոր միջոցառումները: Մինչ այդ վաղը վաղ առավոտյան նախագահը կմեկնի Բաքու, որտեղ կայանալու է Ռուսաստան-Ադրբեջան ֆորումը: Պետությունների ղեկավարներ Պուտինն ու Ալիևը կշփվեն շրջանների ղեկավարների հետ, նաև նախագահը կայցելի Ձյուդոյի ԱԱ շրջանակում որոշ մրցաշարեր»,– ասել է Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում