Ռոհանին կարծում է, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ոչնչի չի հասել

Ռոհանին կարծում է, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ոչնչի չի հասել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Միացյալ նահանգները ոչնչի չի հասել։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։

«Իմ կարծիքով, ամերիկացիները ոչնչի չեն հասել Գլխավոր ասամբլեայում՝ նույնիսկ Թրամփի ելույթի ժամանակ։ Նա իր ելույթի ժամանակ գովեց իր կառավարության՝ իշխանություն լինելու երկու տարիները, սակայն ամբողջ դահլիճը ծիծաղեց։ Բոլոր ԶԼՄ-ները նշում են, որ համաշխարհային առաջնորդները ծիծաղում էին Թրամփի վրա, իսկ ամերիկյան լրատվամիջոցները դա համարեցին ԱՄՆ կառավարության և ժողովրդի ստորացում»,- ասել է Իրանի նախագահը։

Նա նշել է, որ Միացյալ նահանգները հայտնվել է քաղաքական աննախադեպ մեկուսացման մեջ։ Ռոհանին նաև շեշտել է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ոչ ոչ ոք չի սատարել ԱՄՆ-ին՝ բացառությամբ մեկ-երկու երկրի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում