Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Լեհաստանից ժամանած պատվիրակությանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Լեհաստանի Վոլոմինի շրջանի ղեկավար Կազիմերժ Ռակովսկու գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապեևի վարչությունից, Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամներին՝ հույս հայտնելով, որ Արցախ այցելությունը հնարավորություն կընձեռի համապարփակ տեղեկատվություն ստանալ հանրապետությունում տիրող իրավիճակի մասին և հիմք կդառնա երկկողմ համագործակցության հաստատման համար։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղական ինքնակառավարման ոլորտում փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ։
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները՝ անդրադարձ կատարելով պետականաշինության, միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացներում արձանագրված ձեռքբերումներին։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում