10-ամյա դադարից հետո վերսկսվել է Երևանի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքի կառուցումը (տեսանյութ)

10-ամյա դադարից հետո վերսկսվել է Երևանի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքի կառուցումը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Փասռտ Ինֆո: «Գլենդել Հիլզ» ընկերությունը տասնամյա դադարից հետո այսօր վերսկսել է Արգիշտի փողոցում՝ Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքի շինարարությունը:

Շինարարության մեկնարկին ականատես լինելու համար շինհրապարակում էին եկել ավելի քան տասը տարի իրենց բնակարաններին սպասող քաղաքացիներ: Քաղաքացիները փաստում են՝ նախկինում իրենց շատ են խաբել, բայց հիմա համոզված են, որ իրենց բնակարանային խնդիրը լուծում կստանա:

«Շինարարությունն իրականացվող կազմակերպությունը սնանկ էր ճանաչվել և շենքի կառուցման աշխատանքները կանգնած էին։ Այսօր արդեն աշխատանքները վերսկսվել են։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում կառավարությանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ տասը տարվա արդեն անլուծելի թվացող խնդրին դրական հանգուցալուծում տալու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց իր բնակարանին սպասող Մարիա Դավթյանը:

Շինաշխատանքներն իրականացող «Փրոջեքթ Դի» և «Փրոջեքթ Սի» կազմակերպության տնօրեն Տիգրան Ասրիյանցնն էլ նշեց, որ ծրագիրը հնարավոր եղավ իրագործել «Արմսվիսբանկ»-ի տրամադրած վարկային միջոցների շնորհիվ: «Ծրագիրն, ընդհանուր առմամբ, կտևի մեկից-մեկուկես տարի, որի ավարտին թե գնորդները, թե իրացման գոտիների բնակիչները կստանան հարդարված բնակարաններ՝ Գինու գործարանի հարող տարածում և Կոնդում։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկին, Ամերիաբանկին և HSBC բանկին, որոնք կառավարության հորդորին ընդառաջ՝ զիջեցին տարիների ընթացքում կուտակված տույժերն ու տուգանքները, և ծրագիրը դարձավ իրագործելի»,- նշեց Տիգրան Ասրիյանցը։

Բնակիչներից Սուսաննա Խաչատրյանն էլ իրենց խնդրի լուծումը պայմանավորեց կառավարության փոփոխությամբ. «Մեզ մոտ մտավախություն կար, որ այսքան տարի հետո շինարարության կանգնած լինելու պատճառով շինանյութը վնասված կարող էր լինել, բայց լաբորատոր ստուգումները ցույց են տվել, որ ոչ մի վնաս չկա, գործը շարունակվում է: Երկար պայքարից ու կառավարության փոփոխությունից ի շնորհիվ Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարողացանք հասնել արդյունքի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում