Թուրքիայում 1-ին անգամ արտադրվել է հակահրթիռային ստորջրյա համակարգ

Թուրքիայում 1-ին անգամ արտադրվել է հակահրթիռային ստորջրյա համակարգ

ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիան շարունակում է խրախուսել սեփական ռազմարդյութնաբերությունը և այդ ուղղությամբ լուրջ քայլեր կատարում:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունն առաջիկայում ռազմածովային ուժերի շահագործմանը կհանձնի «Tork» տեսակի հակահրթիռային ստորջրյա համակարգերը։ Դրանք տեղադրվելու են ռազմական սուզանավերի և նավերի վրա։ Համակարգի տեղադրման նպատակն է սուզանավերին ու նավերին այլ հրթիռներից պաշտպանելը։

Այժմ արտադրված է այդ համակարգի նախնական տարբերակը, որն արդեն հաջողությամբ փորձարկվել է։ Փորձարկման ժամանակ թիրախը հայտնաբերվել է «Tork»-ի տեղորոշիչ սարքերի (լոկատորների) օգնությամբ և ճշգրտորեն ոչնչացվել։ Նման համակարգի փորձարկումը Թուրքիայում տեղի է ունենում առաջին անգամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում