Շախմատի Հայաստանի կանանց թիմը միանձնյա գլխավորում է Օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը

Շախմատի Հայաստանի կանանց թիմը միանձնյա գլխավորում է Օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը միանձնյա գլխավորում է 43-րդ Օլիմպիադայի մրցաշարայի աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 7-րդ տուրից հետո կանանց թիմն ունի 13 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: 12-ական միավոր ունեն Չինաստանը, Ուկրաինան, Վրաստանի առաջին և Ռումինիայի թիմերը: Մրցաշարի 8-րդ տուրում կանանց մրցակիցն Ուկրաինայի ընտրանին է:

Տղամարդկանց հավաքականը 12 միավոր 4-րդն է: 13-ական միավորով առաջատարները Ադրբեջանի, Լեհաստանի և ԱՄՆ թիմերն են: Հաջորդ տուրում Պետրոսյանի սաները կմրցեն Լեհաստանի հետ:

43-րդ Օլիմպիադայի ավարտին մնացել է 4 տուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում