Նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ

Նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 02 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ինդոնեզիայի ափերի մոտ 6,0 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նրա տվյալով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Մակասար քաղաքից (ունի մոտավորապես 1,3 մլն բնակիչ) 613 կմ հարավ ընկած շրջանում:

Օջախը 12 կմ խորության վրա էր: Տուժածների, ավերածությունների և ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն ստացվել: Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, գրեթե երկու օրվա ընթացքում գրանցվել է մոտավորապես 170 հետցնցում: Ըստ վերջին տվյալների՝ տարերքի հարվածի հետևանքով մահացել է ավելի քան 1,2 հազար մարդ, տուժել են հարյուրավոր բնակիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում