Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը

Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին մասնակցել է Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ բարերար Ջերալդ Թրփանջյանին դպրոցի կապիտալ վերակառուցման ու վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու եւ իրականացնելու համար:

Բակո Սահակյանը կարեւորել է ժամանակակից չափանիշներին համապատասխանող կրթական հաստատությունների առկայությունը եւ դրանց շարունակական արդիականացումը՝ դա համարելով կրթության մակարդակի բարձրացման հիմնական գրավականներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում