Թուրքիայի իշխանությունները շարունակում են խոսքի ազատության դեմ ուղղված ոտնձգությունները

Թուրքիայի իշխանությունները շարունակում են խոսքի ազատության դեմ ուղղված ոտնձգությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները շարունակում են հետապնդել իրենց խոսքի ազատության իրավունքն իրացնող քաղաքացիներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Թուրքիայում երկու քաղաքացի ձերբակալվել է սոցիալական ցանցերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած քննադատական հրապարակումների պատճառով:

Տեղեկության համաձայն՝ ձերբակալվածներից մեկը նույն մեղադրանքով ձերբակալվել էր նաև նախորդ տարի, սակայն պայմանականորեն ազատ էր արձակվել:

Թուրքական ժանդարմերիան խուզարկություններ է իրականացրել 2 քաղաքացիների բնակարաններում, ապա կալանավորել նրանց:

Թուրքիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ երկրի նախագահին կամ «թրքականությունը» վիրավորելու համար սահմանված է պատիժ:

Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ միայն 2017թ. ընթացքում այս մեղադրանքի շրջանակներում քննվել է 46 հազար 193 դատական գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում