«Հրապարակ». Ոստիկանապետը չի պատասխանել ԱԺ նախագահի զանգերին

«Հրապարակ». Ոստիկանապետը չի պատասխանել ԱԺ նախագահի զանգերին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստի ժամանակ, երբ բազմություն է հավաքվել ԱԺ դարպասների մոտ, և տեղեկացել են, որ որոշ պատգամավորների չեն թողնում մտնել շենք, մյուսներին՝ դուրս գալ, հասկացել են, որ իրավիճակը շիկանում է, այդ ժամանակ Արա Բաբլոյանը որոշել է զանգել Վալերի Օսիպյանին, որ նրան տեղեկացնի իրավիճակի մասին, և նա միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հետագա զարգացումները։ Սակայն ոստիկանապետը չի պատասխանել զանգերին։ Հաջորդ նվաստացումն ԱԺ նախագահն ապրել է հաջորդ օրը, երբ վարչապետի որոշմամբ բացվել են ԱԺ դարպասները։

ԱԺ տարածքում գործող պահպանության ուժերը մշտապես գործել են ԱԺ նախագահի կարգադրություններով և դարպասները կարող էին բացել միայն նրա հրահանգով, սակայն վարչապետը որոշել է ցուցադրել, որ ինքն է որոշումներ կայացնում՝ անգամ ԱԺ տարածքում։ Եվ սա խորհրդարանական երկրի պարագայում, որտեղ Սահմանադրությամբ ԱԺ-ն է գլխավոր քաղաքական մարմինը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում