Կիևում ի հիշատակ Ազնավուրի հոգեհանգստյան կարգ է մատուցվել

Կիևում ի հիշատակ Ազնավուրի հոգեհանգստյան կարգ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Աղոթք, ծաղիկներ ու ծափահարություններ։ Կիևում հրաժեշտ են տվել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին։ analitikaua.net-ի հաղորդմամբ, այսօր Կիևի կենտրոնում գտնվող հայկական խաչքարի մոտ հոգեհանգստյան կարգ է մատուցվել։ Այն անցկացրել է ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Արարողությանը մասնակցել են Կիևի շատ բնակիչներ։ Շանսոնյեի հիշատակը հարգելու էին եկել Ուկրաինայում ՀՀ դեսպանության, Ուկրաինայի հայերի միության, Կիևի հայ համայնքի, «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական հարթակի ներկայացուցիչներ, ուկրաինացի և հայ հոգևորականներ, հայտնի հասարակական գործիչներ։ Ներկաները Ազնավուրի մասին ֆիլմ են դիտել, ծաղիկներ դրել և մոմեր վառել։

Հիշեցնենք, որ Շ. Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին։ Ազնավուրի հուղարկավորության կայացել է այսօր։

Այսօր Հայաստանում ու Արցախում սգո օր է հայտարարված։

Հետևեք մեզ նաև Telegram-ում