Ինտերպոլի նախագահը հրաժարական է տվել

Ինտերպոլի նախագահը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը հրաժարական է տվել։ Այդ մասին ասվում է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ, -այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Լիոնում գտնվող գլխավոր քարտուղարությունը Ինտերպոլի նախագահի պարտականությունները վայր դնելու մասին դիմում է ստացել», – նշվում է հայտարարությունում։

Ըստ կանոնադրության՝ Ինտերպոլի նոր ղեկավար կդառնա առաջին փոխնախագահ Կիմ Յոնգ Յանգը։

Կազմակերպության նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 18-21-ը Դուբայում կայանալիք Ինտերպոլի գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ժամանակ։

Հիշեցնենք, որ Ինտերպոլի նախագահն օրեր առաջ անհետացել էր և Ֆրանսիայի իշխանությունները նրա անհետացման փաստի առթիվ հետաքննություն էին սկսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում