Մեր համար անձնական հարաբերություններն ու քաղաքականությունը միահյուսված կատեգորիաներ չեն

Մեր համար անձնական հարաբերություններն ու քաղաքականությունը միահյուսված կատեգորիաներ չեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս հոդվածն աղբ է.

Իկարկե, հասկանալի է դաշնակցական մամուլի մղումն առ ամեն գնով մաքրել ՀՅԴ վերջին կոալիցիոն էպոպեայի տխրահռչակ խարանը՝ այլոց ներքաշելով անվանարկման գործընթացներում։ Բայց, կարծում եմ՝ այս գործելաոճը փակուղային է, ավելին՝ ժամանակի անիմաստ կորուստ։

Արման Սահակյանն ու Գևորգ Կոստանյանը մեր ընկերներն են, բայց հանդես են գալիս անհատական դիրքորոշումներով։ Մեր համար անձնական հարաբերություններն ու քաղաքականությունը միահյուսված կատեգորիաներ չեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում