Նախագահ Բակո Սահակյանը այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագիծ
08/10/2018 18:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում