AM | RU
USD
EUR
RUB

Գեղարքունիքի մարզպետը պատրաստ է թեկուզ երկու օրվա աշխատանքով օգտակար լինել մարզին

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը համոզված է, որ իր ունեցած փորձը Բնապահպանության նախարարությունում և կօգնի Սևանի խնդիրների լուծմանը։ Այդ մասին մարզպետը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Մարզում լայն տարածում ունեցող արտագնա աշխատանքը, նրա կարծիքով և դրական ազդեցություն ունի, և բացասական: «Մենք աշխատելու ենք այն կրճատելու ուղղությամբ, ինչպես նաև փորձելու ենք հասնել մարզի համաչափ զարգացմանը: Գեղարքունիքի մարզը լինելով ամենամեծը, ունի նաև ամենաշատ խնդիրները։ Իհարկե, արտագնա աշխատանքը երկակի նշանակություն ունի՝ տնտեսական առումով ձեռնտու է, բայց ամիսներ շարունակ մարդիկ կտրվում են ընտանիքներից։ Կփորձենք լուծել մարզի համաչափ զարգացման խնդիրը։ Մարզում արտագնա աշխատանքի մեջ դրական բան կա, որ գնացողների առնվազն 90 տոկոսը հետ է գալիս, նրանց աշխատած գումարը հետ է գալիս մարզ։ Սակայն տարեցտարի փորձելու ենք նվազեցնել արտագնա աշխատողների քանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա։

Հարցին, չի՞ խանգարի հանգամանքը, որ ինքը նույն մարզից է, ծանոթների ու բարեկամների հարց առաջ չի գա՞, մարզպետն ասաց. «Ինձ թվում է՝ մինչև հիմա մեր թիմակիցների աշխատանքով դուք դա տեսել եք, որ ծանոթների ու բարեկամների հանգամանքը չի խանգարում, նաև իմ օրինակով կտեսնեք։ Իմ ծանոթ–բարեկամ ընկերները շատ լավ կհասկանան, որ այդ դարաշրջանն ավարտվել է, աշխատելու են այն մարդիկ, ովքեր կարող են աշխատել»։

Նորանշանակ մարզպետը հավաստիացրեց, որ մարզպետարանում կադրային ջարդ չի լինելու, բայց որոշ մարդիկ կփոխվեն, փոխմարզպետներն էլ հավանաբար կփոխվեն, սակայն մարզպետի կողմից գյուղապետերի վրա ճնշում չի լինելու։

Հարցին՝ մտահոգություն չունի, որ 2 ամսում չի հասցնի իրականացնել սկսված աշխատանքը, նա նշեց, որ եթե կարող է 2 օրում էլ օգուտ տալ մարզին, ապա պատրաստ է, սակայն նկատեց. «ո՞վ է ասում, որ 2 ամսով եմ նշանակվել»։

 

Լրահոս
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ Արա Զոհրաբյան. Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն Բողոքի ակցիա՝ Ռոբերտ Քոչարյանի վճռի հրապարակումից առաջ. ՈՒՂԻՂ Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանի և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես շանտաժային. Կարեն Բեքարյան Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի ասուլիսը Ադրբեջանը վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է Հարցում. թուրք աղջիկները չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ Արշավիր Ղարամյան. Վաղը ուշ է լինելու «Ժամանակ». Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենը ի՞նչ է ստիպել ծնողներին «Հրապարակ». Կառավարման համակարգում «փշերի» վրա են «Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետը կրկին սկանդալի մեջ է հայտնվել «Փաստ». Կոտայքի մարզպետի եղբայրը քաղաքացու է ծեծի ենթարկում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 18 Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում «Տիգրանակերտ»-ում տեղի է ունեցել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն Չավուշօղլու. «Հենց Ռուսաստանը պատրաստ լինի S-400-ները մատակարարել, մենք կվերցնենք դրանք» Փաշինյանը՝ Բակո Սահակյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքի մասին Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում Երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին Օրհնած խաչեր կբաժանվեն Փաշինյանը խոստանում է չդանդաղեցնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները Դատարանը Վաչագան Ղազարյանի օգտին որոշում է կայացրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan