Երևանի վարչական շրջանները կունենան նոր ղեկավարներ

Երևանի վարչական շրջանները կունենան նոր ղեկավարներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի վարչական շրջանները շուտով նոր ղեկավարներ կունենան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք ունենք վարչական շրջանների ղեկավարների թեկնածուներ, որոնց մասին շուտով կիմանաք»,-ասաց նա:

Հայկ Մարությանը վստահեցրեց նաև, որ մայրաքաղաքում հանրային պահանջներին չհամապատասխանող ոչ մի շինություն այլևս չի լինելու: «Մնացած շինությունների մասով ուսումնասիրություններ կանցկացվեն», – ասաց նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում