AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ». Ինչ անհարմարություններ կարող են լինել Փաշինյանի կառավարության համար՝ խորհրդարանի լուծարումից առաջ

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետականներն օգտագործելով իրենց վերջին հնարավորությունները` խորհրդարանի լուծարումից առաջ փորձում են Նիկոլ Փաշինյանի կառավարության համար անհարմարություններ ստեղծել: Ու սա այն դեպքում, երբ նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ իրենք չեն խոչընդոտի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման` ՀՀ կառավարության նախաձեռնությանը:

Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ վեհաժողովի օրակարգում չնայած Հայաստանին վերաբերող հարց չկա, սակայն պատվիրակության անդամներն այս օրերն ու եվրոպացի գործընկերներին հանդիպելու հնարավորությունն ավելի շատ օգտագործում են քաղաքական նպատակներով: Հաշվարկը պարզ է` անել ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ-ի ջանքերով ՀՀ-ի նկատմամբ իրականացվող մոնիտորինգի արդյունքում ԵԽԽՎ-ում նախ զեկույց պատրաստվի, այնուհետև ՀՀ իշխանությունների դեմ բանաձևեր ընդունվեն:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ համազեկուցողներից ուկրաինացի Յուլյա Լյովոչկինան վերջերս հայտարարություն էր տարածել` ըստ էության, կրկնելով ՀՀԿ-ականների փաստարկները: Ու եթե նրա գնահատականները տեղ գտնեն զեկույցում, ապա հնարավոր է այդ ամենին ավելի լուրջ «տեսք տալ»:

Կա տեսակետ, որ այս գործում ներգրավված են ոչ միայն ՀՀԿ-ականները, այլև խորհրդարանական այլ խմբակցությունների ներկայացուցիչներ ևս: Պատահական չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է. «ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը»: Հենց դրա համար էլ Փաշինյանը ԵԽԽՎ նստաշրջանին գործուղել է նաև ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանին, որպեսզի նա ճշգրիտ տեղեկատվություն փոխանցի օտարերկրացիներին:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի Լիտվան նոր նախագահ ունի Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը 28 երկրում կազմել է 50, 5 տոկոս Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Զոհրաբ Մնացականյանը ՉԺՀ գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan