Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակրոնը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էր գնացել Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան այցի ժամանակ:

Նախագահ Մակրոնին ուղեկցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում