Պուտին. Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք է դառնա համաշխարհային հանրակցության միասնական խնդիրը

Պուտին. Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք է դառնա համաշխարհային հանրակցության միասնական խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am «Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք է դառնա համաշխարհային հանրության ընդհանուր առաջադրանքը»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս կարծիքն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է օտարերկրյա պետությունների նորանշանակ դեսպանների հավարտարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ «ահաբեկչական ինտերնացիոնալին հասցված ջախջախիչ հարվածից հետո» Սիրիայում նախադրյալներ են ստեղծվել քաղաքական կարգավորման համար:

Պուտինը նշել է, որ օրակարգում են Սիրիայի ավերված տնտեսության ու ենթակառուցվածքի վերականգնումը, ինչպես նաև միլիոնավոր փախստականնների վերադարձը, «ինչը թույլ կտար թեթևացնել միգրացիոն ճնշումը եվրոպական բազմաթիվ երկրների վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում