Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին հրաժարկան չի ներկայացնելու: Ինչպես հաղորդումէ «Արմենպրես»-ը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր սպասվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, քանի որ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել էր, որ հրաժարական կներկայացնի մինչև հոկտեմբերի 16-ը:

«Նախ, ուզում եմ հիշեցնել, թե ինչ էր ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ: Նա շեշետել էր, որ նախնական տվյալներով, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերի 9-10 -ին, ապա պետք է հրաժարական տա Ձեր նշած ժամանակահատվածում: Իսկ եթե ընտրությունների օրը, ասենք, 2-3-5 օրով տեղափոխվի, ապա հրաժարականի ժամանակահատվածն էլ հետևաբար փոխվում է, դա կլինի առաջիկայում»,-նշել է նա:

Արման Եղոյանն ընդգծել է, որ հրաժարականի օրը կապված է նաև մի շարք այլ հարցերից, որոնց ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում